ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Բոլորն անցան ստուգումը

Բոլորն անցան ստուգումը
01.10.2023 | 09:11

Արդեն մի քանի տեղ կարդացի, որ 44-օրյայի ժամանակ Ադրբեջանին է անցել մոտ 5 միլիարդի զենք, իսկ հիմա նորից՝ 1,5-2 միլիարդի։

Ըհը, արդեն ականջը բացեցին։

Հիմա անցնենք հաշվելուն:

Եթե 6,5-7 միլիարդի միայն անցել է Ադրբեջանին, դե պարզ է, որ մի այդքան էլ расход արված կլինի։ Մի այդքան էլ պիտի որ հիմա Հայաստանում լինի, չէ՞։ Դա արդեն դարձավ մոտ 20 միլիարդ։

Հասկացա՞ք ինչ եղավ։ Հայաստանի ֆինանսների աուդիտը «բարեհաջող անցկացրին»։ «Պարզվում» է, որ 20 միլիարդ միայն զենք առնելու վրա է գնացել։ Տեսա՞ր դու, իսկ մենք «չգիտեինք»։

Բոլորն անցան ստուգումը, բոլորը մաքուր են և բախտավոր։

Այ սա էր նշանակում «ապագա կա»-ն։

Դե, Ադրբեջանն էլ դա կհաստատի, ի՞նչ է կորցնում դրանով, Արցախն ամբողջությամբ փաթեթով ստացավ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3716

Մեկնաբանություններ